ԱՀԿ-ն հորդորում է Ռուսաստանին ծխախոտի հարկերը բարձրացնել 7 անգամ![]() 13 հունիսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիասթափված է Ռուսաստանում ծխախոտի վրա ակցիզային բեռի ավելացման տեմպերով 2016 թվականից հետո: ԱՀԿ-ն հորդորում է Ռուսաստանին ծխախոտի հարկերը բարձրացնել 7 անգամ մինչև 2020թ., գրում է «ՌԲԿ daily»-ին: Այդ մասին ասվում է Ռուսաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Լուիջի Միգլիորինիի նամակում, հասցեագրված առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային: Եթե առաջարկն ընդունվի, մեկ տուփ ծխախոտի միջին արժեքը կհասնի 238 ռուբլու: Ըստ ՌԴ նախարարության մտադրությունների, 2020թ. Ռուսաստանում ակցիազային դրույքը կկազմի 50 եվրո 1000 հատ ծխախոտի համար: ԱՀԿ-ն պահանջում է հարկը հասցնել 90 եվրոյի 1000 ծխախոտի համար: Ըստ կազմակերպության, դա թույլ կտա բարձրացնել բյուջեի մուտքերն ու նվազեցնել ծխախոտի սպառումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |