Ռուբեն Հայրապետյան. Անհեթեթություն է, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը13 հունիսի 2013 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ոչ ոք չի պահանջել, որ նա հրաժարական տա: «Եթե ժողովուրդը պահանջի, հրաժարական կտամ: Ես կոչ եմ անում դուրս գալ վիրտուալ կյանքից և իրականում հանդիպել ինձ ու քննարկումներ անել: Ես համացանցում գրառումներ եմ տեսել, թե իբր ես եմ որոշում հավաքականի կազմը, թե ես վաճառել եմ Մալթայի հետ հանդիպումը, դրանք անհեթեթություններ են: Եթե ես վնաս եմ տալիս հայակական ֆուտբոլին, թող ասեն ինձ»,- ասաց նա: ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ Մալթայի դեմ խաղում հայ ֆուտբոլիստները մտել են դաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով. «Նրանք թերագնահատել են մրցակցին, ինչի համար էլ պատժվել են: Նրանք կտրվել են գետնից, և մեր խնդիրն է նրանց պահել այդ ճանապարհից: Իսկ ահա Դանիայի դեմ հանդիպմանը ցույց են տվել իրենց խաղը»: Մալթայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին հունիսի 7-ին սեփական հարկի տակ անակնկալ պարտություն է կրել 0:1 հաշվով, իսկ ահա 4 օր անց տպավորիչ հաղթանակ տոնել Դանիայի նկատմամաբ 4:0 հաշվով: «Դանիայի հետ խաղում նրանք արեցին այն, ինչին պատրաստ էին: Դանիային հաղթելն ամենևին էլ հերոսություն չէր, եթե սա հերոսություն է բա մեր շախմատիստներն ի՞նչ ասեն»,- հավելեց նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |