«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի թիզերն արդեն համացանցում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է արքայադուստր Դիանայի կյանքի մասին պատմող «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Գլխավոր դերակատարուհին Նաոմի Ուոթսն է: Որոշ տվյալներով, Օլիվեր Հիրշբիգելի կինոնկարը նվիրված է արքայադստեր ու նրա 44-ամյա սիրեկանի` Հասնաթ Հանի հարաբերություններին: Դիանան ու Հանը ծանոթացել են 1995 թվականին, երբ Դիանան դեռ ամուսնացած էր արքայազն Չարլզի հետ: Նրանք ամուսնալուծվեցին 1996-ին, իսկ Հանի հետ հարաբերություններն ավարտեվցին 1997-ին: Ի սկզբանե կինոնկարը կրում էր «Caught in Flight» («Թռիչքում բռնվածը») անունը, բայց 2012-ի հուլիսին հայտնի դարփավ, որ այն վերանվանվել է: «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |