Փարիզում քննարկել են քաղաքական և այլ ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հեռանկարները![]() 13 հունիսի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ ու քննարկել Բարեկամության շրջանակի գործունեության հնարավոր ուղղությունները և բնագավառները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին: Հանդիպմանը ներկա խորհրդարանականներն ընդգծել են միջազգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման կարևորությունը՝ որպես հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորագույն գործոն: Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: «Պետականաշինությունը միջազգային ճանաչման բացակայության պայմաններում. Լեռնային Ղարաբաղի օրինակը» խորագրի ներքո կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԳ նախարարը խոսել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության, Արցախի ներկա իրավիճակի, խնդիրների, ձեռքբերումների մասին: Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին: Այցի շրջանակներում ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև Ֆրանսիայի հայ մամուլի ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ տվել ֆրանսիական լրատվամիջոցներին, այդ թվում նաև France 24 հեռուստաընկերությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |