ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբը կայցելի Հարավային Կովկասում տեղակայված ռուսական ռազմակայանները 1 փետրվարի 2006 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբը կայցելի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները, հայտնում է ՌԴ Պետդումայի մամլո ծառայությունը: Յուրաքանչյուր ռազմակայանի այցելության ընթացքում խումբը պետք է կազմի հաշվետվություն ռազմակայանում առկա թերությունների վերաբերյալ, եւ միջոցառումներ առաջարկի դրանց վերացման համար: Աշխատանքային խմբին նաեւ հանձնարարվել է որոշել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, գույքով եւ անհրաժեշտ նյութական միջոցներով ապահովվածությունը, ինչպես նաեւ ճշտել կայանների աշխատակազմի եւ նրանց ընտանիքների անդամների նյութական եւ սոցիալ-կենացաղային ապահովվածությունը: Աշխատանքային համագործակցության բարելավման նպատակով ենթադրվում է ռուսական ռազմակայանների այցելության հնարավորությունը այն պետությունների խորհրդարանականների հետ համատեղ, որոնց տարածքում տեղակայված են կայանները:Աշխատանքային խմբի կազմի մեջ են մտնել Դումայի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Միխաիլ Բաբիչը, անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Իգոր Բառանովը, ինչպես նաեվ ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերով զբաղվող հանձնաժողովի փոխնախագահ Րիֆատ Շայհուդինովը: Բացի այդ, աշխատանքային խմբի կազմում ռուսական կայանները կայցել են Անվտանգության խորհրդի, ԱԳՆ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Կրթության եւ գիտության , Գյուղատնտեսության եւ հասարակական զարգացման , Տնտեսական զարգացման եւ առեւտրի, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |