ԵԱՀԿ Մինսկի խմբին Բաքվում դիմավորել են «Համանախագահներ հեռացե'ք» կարգախոսով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փարիզյան հանդիպումը նախապատրաստելու նպատակով երկու օր առաջ Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանց հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ: Բանակցությունների ավարտից հետո համանախագահները տեսնելով հանդիպման վերաբերյալ մեկնաբանությունների սպասող լրագրողներին, դուրս եկան արտգործնախարարության ոչ թե շքամուտքից, այլ ետնամուտքից, եւ մեկնեցին Իլհամ Ալիւեի հետ հանդիպման:



Է.Մամեդյարովի հետ համանախագահների հանդիպման ժամանակ ադրբեջանական Ղարաբաղի ազատագրաման կազմակերպության (ՂԱԿ) անդամները կազմակերպության փոխղեկավար Ֆիրուդդին Մամեդովի գլխավորությամբ փորձել են մտնել արտգործնախարարության բակը` «Ազատություն Ղարաբաղին» եւ «Համանախագահներ հեռացե'ք» կարգախոսով: Սակայն ԱԳՆ շենքի առջեւ գտնվող ոստիկանության աշխատակիցները նստեցրել են նրանց ավտոբուս եւ հեռացրել այդ տարածքից:



Նույն օրը համանախագահների հետ է հանդիպել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ, քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---