Անթիլիասում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը

Անթիլիասում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը

PanARMENIAN.Net - Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կայացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը: Այն տեղի է ունեցել Անթիլիասի մայրավանքի վեհարանի դահլիճում: Այս ժողովն ընթանում է 4 տարին մեկ անգամ և անդրադառնում է այդ ժամանակահատվածում կատարած աշխատանքներին:

«Մեր դարավոր ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ժողովից: Մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսել մեր ժողովրդի աճող կարիքներն ու սպասումները: Չենք կարող լուռ ու անտարբեր մնալ նրանց հուզող տեղական կամ համահայկական խնդիրների ու մարտահրավերների նկատմամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Ժողովի ընթացքում կարևորվել են Սփյուռքի վերակազմավորման հարցերը, երիտասարդության շրջանում հոգևոր, բարոյական և ազգային արժեքների տարածումը և պահանջատիրական պայքարին նոր որակ տալը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---