ԵՄ պատվիրակության ղեկավարը Ալավերդու քաղաքապետին պարգև հանձնել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մրցանակներ են հանձնել:

Դրանով մեծարվել են այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնել է տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգևը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին հանձնել է ազատության պաշտպանի մրցանակը: Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը Իրավունքի Եվրոպա Միավորմանը հանձնել է քաղաքացիական ակտիվիզմ մրցանակը:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան Սիվիլնեթին հանձնել է մեդիա գերազանցության մրցանակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---