Ֆիլիպինների ափերի մոտ 57 ուղևորի տեղափոխող լաստանավ է ջրասույզ եղել

Ֆիլիպինների ափերի մոտ 57 ուղևորի տեղափոխող լաստանավ է ջրասույզ եղել

PanARMENIAN.Net - Բուրիաս կղզու մոտ Ֆիլիպինների արշիպելագի կենտրոնական մասում այսօր սուզվել է 57 ուղևորի տեղափոխող լաստանավ, 37 մարդ համարվում է անհայտ կորած: Այդ մասին հայտնել է ափամերձ պարեկային պահպանության ծառայությունը:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 20 ուղևորի հաջողվել է փրկվել: «Հնարավոր է, դեռ հույս կա, որ անհայտ կորածների մեջ ևս կան ողջ մնացածներ: Մենք դեռ հաշվետվություն չենք ստացել բոլոր փարկարար թիմերից, որոնք աշխատում էին պատահարի վայրում»,-ասել է հերթապահ սպան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---