Բաքուն ցուցադրում է «ռազմական հզորությունը»

Բաքուն ցուցադրում է «ռազմական հզորությունը»

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ի շքերթում Բաքվում կցուցադրվի նոր ռազմատեխնիկան, որն Ադրբեջանը վերջերս է գնել՝ ռուսական արտադրության Т-90С մարտական տանկն ու Ուկրաինայում գնված «Тор» 9К330 հրթիռային համալիրը: Կցուցադրվի նաև թուրքական արտադրության տեխնիկա:

Ավիացիայի ոլորտում կցուցադրվի Մի-35Մ ռուսական արտադրության ուղղաթիռը: Ըստ պայմանագրի ՌԴ-ն պետք է 24 ուղղաթիռ վաճառի Ադրբեջանին, ինչպես նաև «Գյուրզա» պարեկային ավտոմեքենաներ, Heron և Hermes-450 անօդաչու թռչող սարքեր:

Կցուցադրվի նաև Ադրբեջանում արտադրված հետախուզական մարտական մեքենան, հետևակային մարտական մեքենաներ: Կցուցադրվեն նաև վերջերս գնված հակատանկային հրացանները, ինչպես նաև ադրբեջանական արտադրության դիպուկահարների համար նախատեսված 14.5 и 12.7 մմ տրամաչափի հրացանները, նաև գնդացիրներ, ականանետներ, գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---