«Մեծ Եվրոպա». Ավետիք Գրիգորյանը բարձրացել է 15-րդ տեղը

«Մեծ Եվրոպա». Ավետիք Գրիգորյանը բարձրացել է 15-րդ տեղը

PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է ընթանալ շախմատային «Մեծ Եվրոպա» երկրորդ մրցաշարը: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Պետար Դրենչևի հետ: Գրիգորյանը երեք միավորով բարձրացել է 15-րդ տեղը:

Տիգրան Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Մաթիաս Ռոեդերի նկատմամբ և 3 միավորով գրավում է 27-րդ տեղը:

Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Գրիգոր- Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա)` 89-րդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---