Ներկայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր կայքը

Ներկայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր կայքը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական www.ssfs.am կայքի բացման արարողությունը: Ինչպես նշեց պետծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը, նոր կայքի վրա աշխատել են շուրջ 6 ամիս, աշխատանքներում կիրռավել են միայն ներքին ռեսուրսներ: «Կայքը ոչ միայն տեղեկատվական բնույթ է կրում, այլ նար հատուկ պորտալ է, որը հնարավորություն է տալիս ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, մասնավոր հատվածին, այպես էլ անհատ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկությունները ստանալ այդ ոլորտից»,-ասել է նա:

Աբրամ Բախչագուլյանը հավելել է, որ այսուհետ տնտեսվարող սուբյեկտը օնլայն ռեժիմով կարող է գրանցվել կայքում, ինչը պարտադիր պայման է սննդամթերք արտադրողների, ներկրողների ու արտահանողների համար: «Մենք պարզեցրել ենք գրանցման կարգը, այժմ հարկ չկա այցելել անձամբ ու հայտը լրացնել»,-ասել է նա:

Կայքն ունի 3 հիմնական բաժին՝ անասնապահություն, ֆիտոսանիտարիա և սննդամթերքի անվտանգություն:

Ցանկացած տնտեսվարող կամ քաղաքացի, այցելելով կայքէջ, կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ Հայաստան ներկրվող և արտահանվող սննդամթերքի մասին:

Միաժամանակ կայքում կներկայացվեն նաև հետազոտությունների արդյունքները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---