Իրանի ՆԳՆ-ն խոստանում է քննել բոլոր բողոքները ընտրախախտումների մասին![]() 14 հունիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի ՆԳՆ-ն խոստանում է քննել բոլոր բողոքները ընտրախախտումների մասին, հունիսի 14-ին հայտարարել է Իրանի ՆԳՆ ղեկավար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը: Շուրջ 60 հազար ընտրատեղամաս է բացվել Իրանի ողջ տարածքում նախագահական ընտրությունների քվեարկության համար: Քվեարկությունը կտևի մինչ 18:00 տեղի ժամանակով: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու: «Ընտրական կենտրանակայանը, որը գործում է ՆԳ նախարարությանը կից, պատրաստ է ընդունել և քննել ցանկացած ընտրախախտում»,-հայտարարել է Մոհամմեդ Նաջարը՝ հավելելով, որ, ըստ իր տվյալների, ընտրություններին մտադիր է մասնակցել Իրանի 50,5 մլն քաղաքացի: Ըստ Իրանի ԶԼՄ-ների կանխատեսումների, մասնակցությունը կարող է գերազանցել 60 տոկոսը, սակայն քվեարկության առաջին ժամերին մեծ աշխուժություն չի նկատվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |