Կազանի Ունիվերսիադային 10 մարզաձևերում մասնակցելու են մոտ 40 հայ մարզիկներ![]() 14 հունիսի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-17-ը Կազանում կայանալու են Համաշխարհային ուսանողական խաղերը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանն ասաց, որ խաղերի ծրագրում ընդգրկված 27 մարզաձևերից իրենք մասնակցելու են 10-ին: Մոտ 40 հայ մարզիկներ ելույթ են ունենալու շախմատ, լող, հունահռոմեական, ազատ ոճերի և գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա և ծանրամարտ մարզաձևերում: «Ունիվերսիադային մեր մարզիկների պատրաստության համար պետական բյուջեից ծախսվել է 23 մլն դրամ, միայն գոտիներով ըմբշամարտ ձևի մարզիկների ծախսերն է հոգալու միջազգային ֆեդերացիան: Մենք նախատեսում ենք 6 ըմբիշների մասնակցությունը, սակայն այն դեռ վերջնական չէ»,- նշեց Ստեփանյանը: Նրա խոսքով, որոշ ֆեդերացիաներ ևս լրացուցիչ ծախսեր են կատարում, որպեսզի կարողանան ավելի շատ մարզիկների ուղարկել խաղերին: Ստեփանյանն ըդգծեց, որ խաղերի բացման ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում են լինեու շախմատիստները, ձյուդոիստները, ծանրորդները, բռնցքամարտիկները և գոտիներով ըմբիշները: Նրանք Կազան են մեկնելու հուլիսի 4-ին: Իսկ սամբիստներն ու ըմբիշներն ավելի ուշ են միանալու, քանի որ նրանք մրցասպարեզ են դուրս գալու հուլիսի 11-ից: Ստեփանյանը հուլիսի 3-ին Կազանում մասնակցելու է Ուսանողական խաղերի մարզական խաղերի միջազգային ֆեդերացիայի ասամբլեային: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |