Ավստրիայում ՀՀ դեսպանը եւ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Ավստրիայում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Յոհաննես Կյուրլեին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Գլխավոր քարտուղարի հետ քննարկվեցին հայ-ավստրիական երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, որոնց մեջ կարեւորվեց բարձր մակարդակով փոխայցերի կազմակերպումը: Կողմերն անդրադարձան ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի գործարկման խնդրին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---