Բարսելոնայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն երեք հայ լողորդներ

Բարսելոնայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն երեք հայ լողորդներ

PanARMENIAN.Net - Հայ լողորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որն այս տարի կանցնի Բարսելոնայում հուլիսի 19-ից օգոստոսի 4-ը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

«Մեզ հետ կմարզվեն նաև պատանի լողորդները, որոնք կմասնակցեն Եվրոպական պատանեկան խաղերին, ինչպես նաև լողորդները, որոնք մասնակցելու են Համաշխարհային ուսանողական խաղերին»,-ասել է Գաբրիելյանը:

Բարսելոնայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Մոնիկա Վասիլյանը (50 և 100 մ ազատ ոճ), Վահան Մխիթարյանը (50 և 100 մ ազատ ոճ) և Խաչիկ Փլավչյանը (50 և 100 մ թիկնալող):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---