ՀԱԿ պատգամավոր. Շոու է, երրորդ արարն էլ կավարտվի, եթե պատժվեն համակարգի ղեկավարները

ՀԱԿ պատգամավոր. Շոու է, երրորդ արարն էլ կավարտվի, եթե պատժվեն համակարգի ղեկավարները

PanARMENIAN.Net - Բուրգի մեջ միայն պառկել է հնարավոր, բուրգի մեջ կարող է կանգնել միայն մի հոգի: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իշխանություններն ու գործող համակարգն այսպես է բնորոշում: Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ պատգամավորը նկատեց, որ վերջին շրջանում իշխանությունների ինքնադատական հայտարարությունները զավեշտի են նման:

«Դա ցինիկության վերջին տարօրինակ զարգացումն էր: Հայտարարում են, որ ընդդիմություն չկա, իսկ գագաթնակետն այն էր, որ արտագաղը ընդդիմության մեղքն է: Սա լկտիություն է: Շատ վատ երևույթ, մետաստազային գործունեության մեջ ուրիշին մեղավոր անվանել: Դա շոու է, իսկ երրորդ՝ վերջին արարը, կավարտվի, եթե պատժվեն ոչ թե ներքևի օղակավարները, այլ համակարգի ղեկավարները»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանն ու արձանագրած կոպիտ խախտումներին, Արման Մանուկյանը հայտարարեց, որ այդ խախտումների մեղավորը ոչ թե մարդիկ են, այլ համակարգը. «Բոլոր բնագավառներում աշխատելու համար հարկավոր է կեղծել. եթե չկեղծես` ինչպե՞ս ես մենաշնորհների դեմ պայքարելու, որ քո ապրանքը իրացնես: Ինչպե՞ս ես վերևներին կաշառք տալու»:

ՎՊ հաշվետվությունը և խախտումների մասին հայտարարելը պատգամավորը համարում է քաղաքական միջոց՝ այդ մարդկանց իրենց ձեռքի տակ պահելու համար. «Սովորական շոու՝ երեք արարով՝ հայնտաբերել, ցուցադրել և պատժել կամ` ոչ: Համակարգը կքնադվի, եթե մեր մտքով անցնի որևէ մեկին պատժել: Դրա մեջ մտնում են նաև ընտրությունները: Ո՞վքեր են այդ ընտրությունների ժամանակ նրանց համար աշխատել: Թաղի խուժանը, որ մասնակցում էր դրանց, մի ինչ-որ դաշտ ստացել, որ իրեն լավ զգա և որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Այդ ցանցն էլ ստեղծում է ստվերային դաշտը»:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ եթե ինչ-որ մեկը փորձի այդ մոնոպոլիաները քանդել, ապա համակարգը կամ այդ մարդիկ կքանդեն, կամ այն ինքն իրեն կքանդվի. «Սա պարզապես շոու է: Մի քանիսին զոհ են տալիս, որպեսզի ուրիշներին զսպեն և վերահսկեն: Մարդիկ կան, ում վրա կա դոսյե, մարդիկ աջուձախ չեն կարողանում անել, քանի որ նրանց քրեական հոդված է սպառնում և չեն կարող սխալ շարժումներ անել: Վարչապետը, ինչպես բոլոր մնացածներն այս օղակում խաղացողներ չեն, մեկի կամքով և թույլտվությամբ է կատարվում ամեն ինչ: Ես չեմ կարող Տիգրան Սարգսյանի մեղքերին չգումարել Սերժ Սարգսյանի մեղքերը:

Բոլոր ինֆորմացիները հնարավոր չէ չիմանա Սերժ Սարգսյանը: Ձեր լսած հանցագործությունների տասնապատիկը դրված է Սերժ Սարգսայնի սեղանաին, իսկ դուք լսում եք միայն մի հատվածը»: Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր երկրից հեռանում են փող ունեցողները, Հայաստանից ապրանքների, սարքերի արտագաղթ է: «Մարդիկ չե՞ն ուզի կարկանդակը այստեղ թխել, կուզեն, բայց ցանկացած պահի կարող են հոդվածի տակ ընկել»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

 Ուշագրավ
---