Երևանի 16 բուժհաստատությունների համար ձեռք կբերվեն նոր սարքավորումներ![]() 14 հունիսի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի բյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15-ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |