Գալուստ Սահակյան. Հասարակությունը պետք է դատի պետական չինովնիկին14 հունիսի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր պատգամավորները փորձում էին դատական ատյանի վերածել Ազգային ժողովը, համոզված է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքին որոշ ընդդիմադիրներ չեն տիրապետում և վերջին քառօրյայի ժամանակ փորձում էին ՎՊ վրա իրավապահ մարմնի գործառույթներ դնել: «Պատահական չէ, որ ՎՊ հաշվետվությունը ոչ թե քվեարկում ենք, այլ ի գիտություն ենք ընդունում»,- նկատեց պատգամավորը: Նա ընդգծեց, որ ԱԺ-ում հաշվետվության քննարկումներից հետո բոլորը կհայտնեն իրենց դիրքորոշումը: «Այսինքն՝ եթե կգտնենք, որ այդ թափթփվածությունները, թերությունները, փոշիացումները անարդյունավետ որոշումներ են, մենք կտանք քաղաքական որոշում, եթե կլինեն հանցագործություններ, ապա քրեական որոշումների կլինեն, եթե կլինեն ոլորտային առումով խնդիրներ, որտեղ չինովնիկները մեղավոր են, կլինեն վարչարարական մոտեցումներ»,- ասաց նա: ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ ՎՊ հաշվետվությունը շոու չէ և նշեց, որ իրենք պատասխանատվություն ունեն, պիտի կարգավորեն ամեն ինչ: «Բարեփոխումներից մեկն այն է, որ ժողովուրդը ի դեմս չինովնիկի պիտի իր պետական պաշտպանին տեսնի: Նույնիսկ երբ ընդդիմությունից ես գալիս իշխանության, հասրակության մոտ դառնում ես սրիկա, թալանչի: Հոգեբանությունը պետք է փոխել»,- նկատեց նա և ասաց, որ հասարակությունը պետք է դատի պետական չինովնիկին: «Չարաշահումները չի կարելի է անձերի վրա բարդել, դա հասարակական երևույթ է, իսկ հասարակական, քաղաքական ուժերն էլ պետք է հետամուտ լինեն, որ հասարակությունն իր միտքն ազատ արտահայտի, դա ավելի իր պրոֆիլակտիկ երևույթ է, քան բռնենք տասը հոգու մորթենք, ասենք բացահայտումն ավարտված է»,- եզրափակեց պատգամավորը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |