«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում մրցանակի հավակնող հայկական ֆիլմ ունենք14 հունիսի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը պահպանում է չորս մրցույթները: 96 երկրից ներկայացված 1200 հայտից ծրագրում կներկայացվի մոտ 200 ֆիլմ, որից 90-ը մրցութային ծրագրերում` Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր, Կորիզ: Խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես նախորդ տարիներին 12 ֆիլմ է ներառում: «Ժյուրին պետք է աշխատի 6 օր, օրը 2 ֆիլմ են դիտում, որ թարմ ուղեղով որոշումներ կայացնեն», - ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմերից մեկի ռեժիսորն ազգությամբ թուրք է և նրան չեն կարողանում գտնել` այս օրերին Թուրքիայի ներքաղաքական դրության պատճառով: Եթե այդպես էլ չհաջողվի կապ հաստատել ծրագրում ուրիշ ֆիլմ կներառվի: Վավերագրական ֆիլմերի ծրագրի մասին խոսեց փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը: «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ֆիլմերը ցուցադրվելու են Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, 5 օր: «700-ից ավելի հայտ ենք ստացել 63 երկրից: Ծրագրում 11 ֆիլմ է: Որակի մասին պետք է ասել, որ ծանր ընտրություն է լինելու», - ասաց նա և նշեց նաև, որ այս տարվա ֆիլմերը, ի տարբերություն նախորդ տարվա, խիստ տարբեր են թեմատիկայի առումով` չարտոնված ձկնորսությունից մինչև Ռուսաստանում հետընտրական պայքար և մարդ, ով 68 տարեկանում որոշել է սեռը փոխել: Հայկական համայնապատկեր ծրագիրը 100 հայտ է ունեցել, որից ընտրվել է 23-ը` 12 երկրից: Այս ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի խոսքով ուժեղ ծրագիր է: Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի 900 հայտ, որից մրցութային ծրագրում ներառվել է 45-ը: «Այս տարի մենք ունենք հայ ռեժիսորի աշխատանք, որը լավագույններից մեկն է: Եվ սա այն դեպքը չէ, որ ասեինք` թող գոնե մեկ հայկական ֆիլմ լինի, թեկուզ վերապահումով: Առանց վերապահումների այդ ֆիլմը լուրջ շանսեր ունի», - ասաց այս ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը:Ֆիլմը կոչվում է «Հեքիաթ» և տևում է 14 րոպե, ռեժիսորը Անդրանիկ Հարությունյանն է: Նա խորհուրդ տվեց հատկապես երիտասարդներին անպայման դիտել ծրագրում ներառված ֆիլմերը, որ տեսնեն իրենց հասակակիցներն աշխարհում ինչ են անում, սովորեն ու հետևություններ անեն: Փառատոնի խաղարկային ծրագրի ժյուրի կազմում են հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոն, ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովը, Variety պարբերականի թղթակից, ամերիկացի կինոքննադատ Ջեյ Վայսբերգը,Թալինի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Թինա Լոքը, և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: Վավերագրական մրցույթում լավագույններին որոշելու են «Ոսկե ծիրանի» մրցանակակիր Սերգեյ Լոզնիցան, ժյուրիի փորձառու անդամ Ռադա Սեսիչը, լրագրող Գեորդ Էդուարդ Ռեսթլը, թուրք հասարակական գործիչ Օսման, Կավալան, ռեժիսոր Պիետրա Մարչելլոն: Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի անդամներն են կինովերլուծաբաններ Դեյվիդ դ’Արսին, Ժան Ռադվանին, Նիք Ջեյմսը, երաժիշտ Մարինա Ալեսը, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը: Իսկ պրոդյուսեր Էդիտա յանչակ-Հիրիարտը, սցենարիստ Պավել Ֆիննը, կինոքննադատ Ստեպան Հունդիչը որոշելու են Կորիզ ծրագրի մրցանակակիրներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |