5 հազար դոլար նրան, ով կօգնի բացահայտել Պռոշյանի գյուղապետի սպանությունը

5 հազար դոլար նրան, ով  կօգնի բացահայտել Պռոշյանի գյուղապետի սպանությունը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նախօրեին Դաշնակցության ներկայացուցիչների՝ ոստիկանապետի հետ ունեցած հանդիպմանը։ Նա նշեց, որ հանդիպումն իրենք են նախաձեռնել, քանի որ Պռոշյան գյուղում լարվածությունը սրվել է։

«Ոստիկանությունը հինգ հազար դոլար գումար է խոստանում այնպիսի տեղեկատվության համար, որն էապես կնպաստի գործի բացահայտմանը, և անձամբ ոստիկանապետը երաշխավորում է վկաների անվտանգությունը»,- ասա Ա․Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Օրեր առաջ մարզպետը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատր էր նշանակել, որին գյուղացիները թույլ չէին տվել մտնել գյուղապետարան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---