Մարկոս Պիզելլի. Ես ցանկանում եմ, որ «Կրասնոդարը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճի![]() 14 հունիսի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար», ասել է, որ լավ է զգում իրեն այս թիմում ւ այնպիսի զգացողություն ունի, որ տղաներին վաղուց է ճանաչում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Բոլորը ինձ շատ լավ են վերաբերվում, մարզչի հետ ոչ մի խնդիր չկա: Ես շատ գոհ եմ: Սա ինձ համար քայլ առաջ է: Իհարկե, «Կուբանը» դուրս եկավ Եվրոպայի լիգա, սակայն «Կրասնոդարն» աստիճանաբար ավելի լավ է խաղում»,-ասել է նա: Նա հավելել է, որ այս հավաքի ընթացքում մտադիր է ծանոթանալ ֆուտբոլիստների հետ, տեսել, թե նրանք ինչպես են խաղում, ինչ տեխնիկա է օգտագործում մարզիչը. «Ես ուզում եմ, որ մեր թիմը հաջողության հասնի և կարողանա Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |