Թբիլիսիում ՀՀ դեսպանությունն առավել արդյունավետ կպաշտպանի Հայաստսնի քաղաքացիների իրավունքները![]() 14 հունիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ: Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները: Զրուցակիցները քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Քննարկվեցին նաև ընթացիկ համագործակցության ձևերն ու եղանակները` նպատակ ունենալով բարձրացնել դեսպանության գործունեության արդյունավետությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում: Դեսպան Մանուկյանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերքը: Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը և ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |