Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև![]() 14 հունիսի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ: Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը և Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին: Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաև ԵԽ նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ: Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |