Ա.Աշոտյան. Հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ14 հունիսի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ: Երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը: Շեշտելով, որ հայ և էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսևորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |