Գերմանիան զենք չի առաքի սիրիացի ապստամբներին

Գերմանիան զենք չի առաքի սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - Գերմանիան զենք չի առաքի սիրիացի ապստամբներին, սակայն ի գիտություն է ընդունում ԱՄՆ եզրակացությունը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ու ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, ուրբաթ օրը հայտարարել է գերմանական ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառության նոր ապացույցներ է գտել:

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման օգտին և կպնդենք, որ այդ թեման քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում»,-ասել է Պեշկեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---