Կալլե Կլանդորֆ. Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին, զարգացումն ակնհայտ է![]() 14 հունիսի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կալլե Կլանդորֆ. Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին, զարգացումն ակնհայտ է Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ: Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ, և վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները: Հուսամ՝ առաջիկայում համատեղ ծրագրեր քննարկելու և դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և «Բոլորը գնում են Երևան» ծրագրի կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Կալլե Կլանդորֆը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և իր տպավորություններն է կիսել Երևանի մասին: «Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին: Փոփոխությունն ու զարգացումն ակնհայտ են: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Համոզված եմ, որ մեր հաջորդ զրույցը կունենա գործնական հիմքեր»,- նշել է Տալլինի քաղաքապետի տեղակալը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք: Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման հետ կապված հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |