KfW-ն մտադիր է նպաստել Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը

KfW-ն մտադիր է նպաստել Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունեց Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին:

Դավիթ Սարգսյանը բարձր և արդյունավետ գնահատեց բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձան ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվեց փոքր և միջին ձեռներեցությանն աջակցության` շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարևորվեց փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնեց բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:

Ֆինանսների նախարարը KfW-ին համարեց կարևոր գործընկեր և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---