Ապրիլին Լիտվայի նախագահը կայցելի Երեւան եւ Բաքու

PanARMENIAN.Net - Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այցը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլին: Առաջիկայում կսկսվի այցի ծրագրի եւ օրակարգի նախապատրաստման աշխատանքը: Ըստ նախնական տվյալների, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասի երկրների եւ Բալթիայի համագործակցությունը «3+3» ձեւաչափով: Վ.Ադամկուսը Ադրբեջանից բացի մտադիր է այցելել նաեւ Հայաստան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---