Երևան- Սևան- Իջևան ավտոճանապարհին ապօրինի փայտանյութով բեռնված 9 բեռնատար է հայտնաբերվել![]() 14 հունիսի 2013 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան- Սևան- Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով ինը տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ: Բնապահպանական պետական տեսչության պարբերական ստուգայցերը շարունակական բնույթ են կրելու: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |