ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը անցանկալի է համարում տեղեկատվության արտահոսքը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը անցանկալի է համարում տեղեկատվության արտահոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է Ջոն Էվանսը` մեկնաբանելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը օրերս Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ հրաժարվեց լրագրողների հետ հանդիպումներից: «ԱՄՆ դեսպանատունը ընդհանրապես չի մեկնաբանում նման տիպի հարցերը, սակայն այնուամենայնիվ կասեմ, որ գաղտնիությունն այս դեպքում լիովին արդարացված է: Համանախագաների այցը տարածաշրջան վերջինն էր, եւ հավանաբար, շատ լուրջը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում կայանալիք հանդիպումից առաջ: Նման հանդիպումների ժամանակ քննարկվող հարցերը գաղտնի են լինում եւ այս դեպքում տեղեկատվության արտահոսքը ցանկալի չէ»,-ասել է Ջոն Էվանսը: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) Բաքվից ժամանել են Երեւան: Ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում միջնորդները մամուլի հետ չեն շփվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---