ԼՂՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել France-24 հեռուստաընկերությանը14 հունիսի 2013 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության առաջացման պատմությունը՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ 1988թ. ղարաբաղյան շարժումը ոչ միայն Հայաստանին միանալու, այլև մարդու իրավունքների, սոցիալական և տնտեսական իրավահավասարության համար մղվող պայքար էր: Սակայն, ինչպես նկատել է ԱԳ նախարարը, երիտասարդության, ուսանողների և աշխատավորների խաղաղ ցույցերին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի մնացած հայաբնակ քաղաքներում հայերի ջարդեր սկսվեցին, որոնց հետևեց անմիջապես Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան: «Ադրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը. դա մի երկիր է, որն անընդհատ խորացնում է ամեն հայկականի նկատմամբ ուղղված այլատյացությունն ու ատելությունը»,- ասել է Կարեն Միրզոյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը ուժային լուծում չունի, և պատերազմը ողբերգական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի տնտեսական իրավիճակին, գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին: Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել Արցախում ապրող հայ փախստականների խնդրին, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստականների, զրկված են միջազգային աջակցությունից: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը: Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |