Պեկկա Պելինեն վարպետության բացառիկ դասընթաց է անցկացնում հայ բարմենների համար14 հունիսի 2013 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդացի աշխարհահռչակ բրենդ միքսոլոգ, բազմաթիվ կոկտեյլների բաղադրությունների հեղինակ Պեկկա Պելինենը Հայաստանում է` հայ բարմենների համար վարպետության բացառիկ դասընթացով: «Տարբեր երկրներում, տարբեր տեղերում աշխատող բարմենների համար մեր գործում կանոնները տարբեր են, հետևաբար սովորելու շատ բան կա»,- ասաց Պելինենը: Նա արդեն 17 տարի «Ֆինլանդիա» ապրանքանիշի բրենդ միքսոլոգն է, Եվրոպական Finnishing դպրոցի ղեկավարը: Եղել ավելի քան 50 երկրի 100 քաղաքում՝ փոխանցելով կոկտեյլների բաղադրությունների ստեղծման արվեստին վերաբերող իր գիտելիքները, հմտությունները, փորձը: Ոլորտի մասնագետները նշում են, որ Պեկկան օղու պարունակությամբ կոկտեյլների պատրաստման «սև գոտի» ունի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |