Քաղաքագետ. ԼՂ հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո15 հունիսի 2013 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ամենայն հավանականությամբ կվերսկսվեն, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` դա տեղի կունենա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, երբ Իլհամ Ալիևը կվերահաստատվի իր պաշտոնում, երդմանակալության արարողությունն էլ կկայանա: «Եթե բանակցությունները չվերսկսվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստը կկորչի: Հասականալի է, որ իրենց առաքելությունն այլ է` թույլ չտալ պատերազմ, սակայն նրանք չեն կարող ասել` մեր գործը դրանում է կայանում: Նրանք պետք է բանակցությունների և հարցի շուրջ քննարկումների ընթացք ցույց տան: Իսկ եթե չկան հանդիմումներ նույնիսկ նախարարների մակարդակով, ապա ՄԽ իմաստը կորչում է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա նկատեց, որ եթե ՄԽ իմաստը կորչի, ապա իրենց «պրիստիժն» են կորցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները`ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն բան կանեն, որ բանակցությունները վերսկսվեն»,- ասաց քաղաքագետը: Հարցին` հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը կտրուկ շարժումներ անի, Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Հիմա դա Ադրբեջանին ձեռնտու չէ: Ընտրությունների ժամանակ որքան աշխարհի ուշադրությունը քիչ բևեռված լինի դեպի Ադրբեջանը, այնքան այդ երկրի համար լավ: Ես կարծում եմ, որ ընտրությունների ժամանակաշրջանը բավական հանգիստ կլինի»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |