«Տրանսաէրո»-ն սկսում է թռիչքները դեպի Երևան «Վնուկովո» օդանավակայանից![]() 15 հունիսի 2013 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է թռիչքներ կատարել «Վնուկովո» օդանավակայանից դեպի Երևան, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը: UN263/264 չվերթը կատարվելու է ամեն օր հետևյալ չվացուցակով՝ թռիչքը «Վնուկովոյից» 10:50, ժամանումը Երևան՝ 13:30-ին (տեղական ժամանակով), հետադարձ թռիչքը 14:20-ին, ժամանումը Մոսկվա՝ 17:15-ին: Նոր չվերթի ուղևորները հնարավորություն կստանան թռիչքներ կատարել այդ թվում նաև Boeing 737 օդանավով: Թռիչքի ժամանակ ուղևորները կարող են օգտվել բարձր արագության լայնաշերտ Ինտերնետից և արբանյակային բջջային կապից, հայտնում է finmarket.ru-ն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |