Հայկական զինված ուժերը չեն խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը![]() 15 հունիսի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտության դեպքում միայն արձագանքում են հակառակորդի նախահարձակ գործողություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություններին, թե երեկ հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, Սենոր Հասրաթյանն արձագանքեց. «Ես այդ աննորմալությունը չեմ մեկնաբանում»: Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հայտարարեց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: «Շատ դժվար է հասկանալ, թե իրենք ինչով են առաջնորդվում` ամենատարբեր քաղաքական, ռազմական, ներքին և արտաքին պատճառներ կան»,- ասաց նա: Ավելացնենք, որ ադրբեջանական APA գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հայկական զինված ուժերը երեկ գիշեր խախտել են հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը և իրենք պատասխան կրակ են բացել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |