Ր.Հովհաննիսյան. Եթե հիասթափեցրել եմ արյուն չբերելով, եթե արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում![]() 15 հունիսի 2013 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Նա, ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ արտագաղթն աղետ է։ Այսօր իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական ճգնաժամի։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե արտագաղթի առումով մեղավոր է նաև ընդդիմությունը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ, արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում: Շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ նախաձեռնեցինք վեց ամիս առաջ, ուժի մեջ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ արտագաղթը շաբլոնային բառ է դարձել և հայտարարաեց, որ ինքը համարում է, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է. «Բայց եթե նա իշխանություն է, մեղադրել ՀԱԿ–ին, Նախախորհրդարանին, Ժառանգությանը դրա մեջ, սխալ է»: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, նա հայտարարեց, որ կամ այս տարվա ընթացքում ընդդիմությունը պետք է միավորվի, կամ գնում են տարբեր ճանապարհներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |