Սուրենավանի գյուղապետի ընտրություներում առաջադրվել է երկու թեկնածու![]() 15 հունիսի 2013 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Սուրենավան համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական կայքից PanARMENIAN.Net ը տեղեկանում է, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` ՀՀԿ-ական Կարո Կարապետյանն ու ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը: Նշենք, որ ԿԸՀ-ն իր վերջին նիստում ընտրել էր Սուրենավանի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը: Հիշեցնենք, որ մարտի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել էր «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանը, տեղում մահացել էր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |