Անկարայում արգելվել է ցանկացած տեսակի հավաքի անցկացումը

Անկարայում արգելվել է ցանկացած տեսակի հավաքի անցկացումը

PanARMENIAN.Net - Երեկվանից Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում արգելված է ցանկացած տեսակի հավաք: Իշխանությունները զգուշացրել են, որ զգուշացմանը չենթարկվելու դեպքում միջոցներ կձեռնակրվեն, իսկ կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք, որ Թուրքիայում արդեն երրորդ շաբաթն է` չեն դադարում կակակառավարական ցույցերը: Ամեն ինչ սկսվել է մայիսի 31-ին` Ստամբուլում: Սկզբում ցույցի մասնակիցները պահանջում էին չհատել Գեզի այգու ծառերը, որտեղ պատրաստվում էին առևտրի կենտրոն կառուցել, հետո հավաքը վերածվեց հակակառավարական ցույցի:

Այն բանից հետո, երբ շաբաթ օրը ոստիկանները արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրեցին այգու ակտիվիստներին, ցուցարարները «անկարգությունների գիշեր» սկսեցին և փողոց դուրս եկած քաղաքացիներ Ստամբուլում սկսեցին բարիկադներ կառուցել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---