Թուրքիայում այսօր մեծ գործադուլ է սկսվում

Թուրքիայում այսօր մեծ գործադուլ է սկսվում

PanARMENIAN.Net - Թուրքիայում այսօր մեծ գործադուլ է սկսվում: Ակցիան անցկացվում է որպես համերաշխության նշան ցուցարարների հետ, որոնց շաբաթ օրը ոստիկանությունը ցրեց Գեզի պուրակում ու Թաքսիմ հրապարակում: Գործադուլի նախաձեռնողն է երկրի Պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, այն միավորում է գրեթե 250 հազար աշխատավորների: Այն միավորում է գրեթե 250 հազար մարդու 11 տարբեր արհմիություններից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Գործադուլին կսատարի ևս մեկ խոշոր միավորում՝ Հեղափոխական բանվորների արհիմիությունների կոնֆեդերացիան:

Բողոքի ակցիաները Թուրքիայում շարունակվում են արդեն շուրջ 2 շաբաթ: Բախումներում 5 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---