Ուսանողական խաղեր. Հայաստանը կներկայացնի երկու լողորդ

Ուսանողական խաղեր. Հայաստանը կներկայացնի երկու լողորդ

PanARMENIAN.Net - Կազանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու լողորդ: Կանանց պայքարում հանդես կգա Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Վանե Ղարախանին, իսկ տղամարդկանցում` ԵՊՀ ուսանող Արամ Կոստանյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցին մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասաց, որ հունիսի 20-ից արդեն նրանք կնախապատրաստվեն Ծաղկաձորում:

«Վանեն ելույթ կունենա 50, 100 և 200 մ բրաս ձևում, իսկ Արամը` 50, 100 և 200 մ թիկնալողում: Նրանք երկուսն էլ սպորտի վարպետ են և մարզվում են հավաքական թիմի հետ»,- ասաց Գաբրիելյանը:

Ուսանողական խաղերը կկայանա Կազանում հուլիսի 6-17:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---