Ֆ.Ասադովն առաջարկում է քննարկել ֆուտբոլային հանդիպումների անցկացման վայրը Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ 4 փետրվարի 2006 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Ովքե՞ր են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը կամ էլ ադրբեջանական ֆուտբոլի ֆեդերացիան, անվտանգության երաշխիքներ տալու համար»,-հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը հայ լրագրողների հետ հեռախոսազրույցում: «Դուք պատկերացնում եք, ի՞նչ կկատարվի, եթե Բաքվում հնչի Հայաստանի ազգային օրհներգը եւ վեր խոյանա հայկական դրոշը: Այս պահի դրությամբ հայկական զորքերը վերահսկում են ութ գրավված տարածքներ: Հակամարտության գոտում նախկինի պես փոխհրաձգություն է գնում: Ենթադրենք, ես, որպես Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ժամանեցի Երեւան: Սակայն, չկա ոչ մի երաշխիք, որ օդանավակայանում Դաշնակցության անդամները կրակ չեն բացի իմ ուղղությամբ, նույնիսկ տեսնելով ջերմ եւ հյուրընկալ ընդունելությունը իմ հայ ընկերների կողմից: Այդ դեպքում , ո՞վ կտա պատասխանը»: Դուք շատ եք ցանկանում, որ այդ խաղերն անցնեն Երեւանում եւ Բաքվում: Դե ուրեմն թող Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը իրենց առաջիկա հանդիպման ժամանակ քննարկեն այդ հարցը եւ որոշում կայացնեն խաղերը Բաքվում եւ Երեւանում անցկացնելու մասին: Այդ դեպքում մենք անպայման կմեկնենք Երեւան եւ կընդունենք ձեզ Բաքվում»,-ավելացրել է Ասադովը, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան եւ այնտեղ անցկացնել խաղը: ԵԱ-2008 վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ ղեկավարությունը հավաստիացրեց իր ադրբեջանցի գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել անվտանգության բարձր մակարդակը, ինչպես հարկն է ընդունել հյուրերին եւ կազմակերպել մենամարտը ՈՒԵՖԱ-ի բոլոր նորմերի համաձայն,-ասել է Մինասյանը:-Ադրբեջանի կողմից նույնանման երաշխիքների առկայության դեպքում Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու եւ խաղալ այնտեղ»: Մինասյանը նշել է նաեւ, որ այժմ ՀՖՖ-ն չի քննարկում չեզոք դաշտում խաղն անցկավնելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: «Եթե կոնկրետ պաշտոնական առաջրակներ լինեն, ապա ՀՖՖ-ն անպայման կքննարկի դրանք»,-ավելացրել է Մինասյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |