Տավուշի մարզում կարկուտը վնասել է 12 համայնքների ցանքատարածություններ

Տավուշի մարզում կարկուտը վնասել է 12 համայնքների ցանքատարածություններ

PanARMENIAN.Net - Ամսվա սկզբին` հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ:

Մարզպետարանից հայտնում են, վնասվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ: Վերոնշյալ համայնքներից յուրաքանչյուրում ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ և ֆերմերներ: Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները և որոշել վնասվածության աստիճանը, կազմել համապատասխան ակտեր և ներկայացրել մարզային հանձնաժողով:

Մարզային հանձնաժողովում ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցներ, Տավուշի մարզի ԳԱՄԿ-ի գործակալներ և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է համայնքային հանձնաժողովների ներկայացրած ակտերը, որից հետո տեղերում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վնասվել են շուրջ 1977 հա մշակաբույսերի ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ և խոտհարքներ: Կատարվում են վնասի չափերի հաշվարկման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---