Տիգրան Պետրոսյանը «Ոսկե ավազներ»-ում ընթացող մրցաշարում զբաղեցնում է 15-րդ տեղը

Տիգրան Պետրոսյանը «Ոսկե ավազներ»-ում ընթացող մրցաշարում զբաղեցնում է 15-րդ տեղը

PanARMENIAN.Net - Այս օրերին բուլղարական «Ոսկե ավազներ» առողջարանում ընթանում է ավանդական բաց մրցաշար: Այս անգամ այն հավաքել է ամենատարբեր վարկանիշներ ունեցող 222 մասնակիցների:

7-րդ տուրում հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Դիփ Սենգումայի հետ (Հնդկաստան) ու վաստակել է 5 միավոր: Նա զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը ու ընդամենը 1 միավոր է զիջում մրցաշարի առաջատար Զբինեկ Գիրաչեկին (Չիխիա): Իսկ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 4 միավորով 65-րդ տեղում է:

8-րդ տուրում Պետրոսյանը կխաղա Դրագիս Բլագոյեվիչի (Մոնտենեգրո) դեմ, իսկ Գրիգորյանը` Վալենտին Պամբուկչյանի (Բուլղարիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---