Բրազիլիայում ցրել են երկրում ԱԱ-2014-ի անցկացման հակառակորդների ցույցը![]() 17 հունիսի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյի ոստիկանությունը ցրել է երկրում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հակառակորդների ցույցը: Մոտ 3 հազար ցուցարարներ փորձել են մոտենալ «Մարականա» մարզադաշտին: Ուժայինները արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ցուցարարները վանկարկում էին. «Ինձ պետք չէ աշխարհի առաջնություն, ինձ առողջություն ու կրթություն է հարկավոր», նկատի ունենալով երկրի ծախսած մոտ 15 մլրդ դոլարը: Ցույցը տեղի է ունեցել Համադաշնությունների խաղից մի քանի րոպե առաջ, որտեղ Իտալիան հաղթել է Մեքսիկայի թիմին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |