Ա. Մանասյան. Ընտրությունների նախօրյակին Ադրբեջանի կտրուկ շարժումները պետք է բնական համարել![]() 17 հունիսի 2013 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների նախօրյակին Ադրբեջանի կտրուկ շարժումները, հակահայկական հայտարարությունները, հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվությունը պետք է բնական համարել, կարծում է քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Դրանք նախատեսվում են ներքին շուկայի համար: Եվ ոչ միայն: Նրանք, իրենց կարծիքով, դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա ճնշում են գործադրում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ: Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ այդպիսի քայլերի պետք է սպասել և պատրաստ լինել: Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կլինեն այս տարվա հոկտեմբերին: Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում որոշվել է գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Ակնկալվում է, որ ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով, որը կլինի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |