Բնապահպանական ոլորտում կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 604.25 հազար դրամ

Բնապահպանական ոլորտում կիրառված պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել  604.25 հազար դրամ

PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.06-14.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, ասվում է բնապահպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Ապօրինի որս. Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է ՓԲԸ: Առգրավվել է նաև 10հատ ձկնորսական ցանց:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է տեսակի 27հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1հատ ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 604.25հազ.դր. գումար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---