Ունիվերսիադա.Կազան կմեկնեն ծանրորդներ Սմբատ Մարգարյանը, Աղասի Աղասյանը և Վարդան Դավթյանը![]() 17 հունիսի 2013 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային: Այն անցկացվելու է հուլիսի 6-17-ը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասաց, որ խաղերին մասնակցելու են 3 հայ ծանրորդներ` Եվրոպայի փոխչեմպիոն, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակաիր Սմբատ Մարգարյանը ( 56 կգ), 2011 թվականի Ունիվերսիադայի հաղթող, Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (94 կգ): «Մեզ մասնակցության համար 3 տեղ է հատկացվել, և որոշել ենք, որ նրանք են ելությ ունենալու: Հայաստանի առաջնության արդյունքներով և հավաքների ժամանակ բարձրացված քաշերի հիման վրա ենք մենք ընտրել նրանց, որովհետև նրանք իրենց ցուցանիշներով լավագույնն են»,- ընդգծեց մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |