Արցախում քննարկել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության հարցերը

Արցախում քննարկել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտության մասին, ինչի համար առկա են բոլոր պայմանները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---