Առէկսիմբանկը մասնակցել է Կիևում կայացած միջազգային խորհրդաժողովին![]() 17 հունիսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է Կիևում տեղի ունեցած «Դրամային փոխանցումների, կանխիկ արժույթի ու բանկային մետաղների շուկաներ» V միջազգային խորհրդաժողովին: Միջոցառումը կոչված էր միավորելու առաջատար բանկիրներին, ֆինանսիստներին ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին փորձի, նոր տեխնոլոգիաների փոխանակման ու գործարար կապերի հաստատման նպատակով: Այս տարի խորհրդաժողովին մասնակցել է տարբեր երկրների ընկերությունների, բանկերի շուրջ 200 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի վերլուծաբաններ ու շուկաների փորձագետներ, ԱՊՀ երկրների միջազգային դրամական փոխանցումային համակարգերի ներկայացուցիչներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ըստ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի, խորհրդաժողովը տարվա ամենասպասված միջոցառումներից է և հավաքում է դրամային փոխանցումների շուկաների, բանկային մետաղների ու մետաղադրամների լավագույն փորձագետների: «Խորհրդաժողովի կազմակերպիչներից մեկն է ուկրաինական «AVERS» դրամական փոխանցումների գլխավոր գործընկերներից մեկը, որի հետ Առէկսիմբանկը գործարար համագործակցություն ունի միջազգային դրամային փոխանցումների ոլորտում: Կիևում կայացած հանդիպմանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Առէկսիմբանկը կդառնա Հայաստանում «AVERS» համակարգի գլխավոր գործընկերներից մեկը: Բացի այդ ուկրաինացի գործընկերները հետաքրքված են համագործակցելու մեր բանկի հետ թղթադրամներով գործողությունների ոլորտում, ինչը զգալիորեն կբարձրացնի օպերատիվությունը ու կնվազեցնի բանկի ծախսերը ինկասացիայի գծով»,-ասել է Խաչատրյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |